ՄամուլՏեսանյութ

«Այսօր մեկ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանն է»․ Գալուստ Սահակյան

«Այսօր մեկ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանն է»․ Գալուստ Սահակյան

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը անդրադառնալով ներկայիս իշխանության կառավարման համակարգին՝ ասեց․

«Այսօր մեկ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանն է, որ ընդդիմություն է եղել ու այսօր էլ որպես ընդդիմություն աշխատում է։ Մնացածներին չեմ ճանաչում ու չգիտեմ՝ արդյոք կուսակցական գործիչներ կդառնա՞ն, թե՞ չեն դառնա։ Մի կին կամ աղջիկ կար, որ ասում էր՝ «նույնիսկ, եթե ոչինչ գրած չլինեք՝ ես կողմ կքվեարկեի», այդ աղջկան պետք է հասկացնել, որ, եթե գալիս ես պատգամավոր, պիտի առաջարկություն անես, դու չես գալիս քվեարկելու համար», – լրագրողներին ասեց Սահակյանը։

«Ինքն, ինչպես եղել է, նույն ընդդիմադիր գործիչն է մնացել։ Նա, որպես ընդդիմություն, չէր սիրում Հանրապետականին, հիմա որպես վարչապետ էլի չի սիրում Հանրապետականին»։

Վերջում Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ամեն օր հանդիպում է կուսակցության բոլոր անդամներին և բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունենում։

Կիսվել նյութով