Մամուլ

Այսօր Երևանում հանրահավաք է լինելու

Այսօր Երևանում հանրահավաք է լինելու

Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու։ Հանրահավաքը նախաձեռնել է «Միասին» շարժումը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, հիշեցնենք, վերջերս բողոքի ակցիա իրականացրեց Ազգային ժողովի շենքի դիմաց, ապա կազմակերպեց ևս մի քանի հանրահավաքներ։

Շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել ՀՀ Ազգային ժողովից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում, անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, արտաքին և ներքին բոլոր ոլորտներում ձախողված և պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը՝ համաժողովրդական ճնշմամբ՝ ձևավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։

Շարժումը հիմնադրել են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Սերժ Սրապիոնյանը, Արամ Գասպարի Սարգսյանը և այլք:

Շարժումը կներկայացնի այլընտրանքային ժամանակավոր կառավարության ծրագրային հիմնական դրույթները և հետագա գործողությունների տրամաբանությունը։

Կիսվել էջում