Ազատ խոսքՄամուլ

«Այսպես որ գնա, մի քանի տարուց սիրով կընդունենք Իլհամ Ալիևին՝ որպես ղեկավար». Հայկ Մարտիրոսյան

«Այսպես որ գնա, մի քանի տարուց սիրով կընդունենք Իլհամ Ալիևին՝ որպես ղեկավար». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր հասարակության առնվազն մի հատվածը մշտապես ապագան տեսնում է անցյալին վերադառնալու մեջ: Ընդ որում` ոչ թե փառավոր, հաղթական ու իրավիճակ թելադրող անցյալին, այլ` պարտության հանգեցրած, անգրագետ, ապազգային, գաղութամոլ ու կործանարար անցյալին: Վատ անցյալին:

2008թ.-ին գրեթե ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որից միայն տաս տարի առաջ երազում էին ազատվել բոլորը: Հիմա աջակիցների զգալի զանգվածով իշխանության է փորձում վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը, որի հեռանալու համար իր իշխանության տարիներին պայքարում էին գրեթե բոլորը:

robert qocharyan miting

Այսպես որ գնա` նիկոլ փաշինյանն ընդհանրապես կկառավարի մինչ խոր ծերություն, կամ էլ` տաս տարուց էլ պակաս ժամանակամիջոցում կխնդրենք իշխանություն ստանձնել Սերժ Սարգսյանին, իսկ դրանից քիչ անց սիրով կընդունենք, որպես ղեկավար Իլհամ Ալիևին, որին իրավամբ կհամարենք ուժեղ, կամային և հեռատես գործիչ, որ թեև բարբարոսաբար ջարդեց մեզ մի քանի տարի առաջ, բայց որպես ուժեղ ղեկավար` կհամարենք թե անհրաժեշտ է մեզ այդ փուլում:

Անցյալում` վատ անցյալում լավ ապագա փնտրող հասարակությունը ապրելու ոչ մի շանս չունի: Անցյալում և ներկայում մենք չունենք փրկություն:Մեր միակ փրկությունն ազգային ապագայում է»:

Կիսվել նյութով