Ազատ խոսք

«Այո՛, ես եմ Սարդարապատի հուշահամալիրի դիմացից իմ ձեռքով դավաճանի դրած ծաղկեպսակը ռադ արել». Մարինե Ֆարմանյան

«Այո՛, ես եմ Սարդարապատի հուշահամալիրի դիմացից իմ ձեռքով դավաճանի դրած ծաղկեպսակը ռադ արել». Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպեսզի 100 անգամ նամակներով նույն հարցին չպատասխանեմ.

-Այո՛, այսօր Սարդարապատի հուշահամալիրի դիմացից ես եմ իմ ձեռքով դավաճանի դրած ծաղկեպսակը հանել ու ռադ արել մի կողմ՝ 2 պատճառով․

-իրավական պատճառ. ՀՀ -ն վարչապետ չունի, հետևաբար ծաղկեպսակի պետական դրոշի վրայի՝ «ՀՀ վարչապետից» գրառումը կեղծ է,

varchapet psak

-բարոյական պատճառ. Հայրենիքս ծախած և ինքնիշխան երկիրս քանդած դավաճանն իրավունք չունի մեր գոյապայքարի հուշահամալիրի առջև մեկ մեխակ անգամ դնելու և նրա «հարգանքի տուրքը» Սարդարապատին կեղծ է․․․

Մերժում եմ կեղծիքը և դավաճանությունը»:

Կիսվել նյութով