ՄամուլՔաղաքականություն

Այն ուժի հետ եմ լինելու, որի ղեկավարմամբ ՀՀ-ն առաջընթաց կունենա․ Վալերի Օսիպյան․ «Հրապարակ»

Այն ուժի հետ եմ լինելու, որի ղեկավարմամբ ՀՀ-ն առաջընթաց կունենա․ Վալերի Օսիպյան

Hraparak.am-ը գրում է․ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո մի քանի անգամ մասնակցել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին, ապա մեկնել Մոսկվա, այս օրերին նորից Երեւանում է։

Երբ նրանք հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը հիմա, փաստորեն, գնում է արտահերթ ընտրությունների, եւ Հայրենիքի փրկության շարժումը, փաստացի, ձախողեց իր առաքելությունը՝ չկարողանալով հասնել Փաշինյանի հրաժարականին, Օսիպյանն ասաց՝ առջեւում ընտրություններ են, ժողովուրդն իր կամքը կարտահայտի, եւ ընտրություններով պարզ կլինի, թե ով կլինի մեր հաջորդ ղեկավարը։

– Ընդդիմության այս 5-6 ամսվա պայքարը, փաստորեն, ընդամենը նրա համար էր, որ գնաք Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգով ընտրությա՞ն։

– Ընդդիմության պայքարն այլ էր, բայց այլ ճանապարհներ եւս կան՝ քաղաքակիրթ ձեւով, դա ընտրություններն են, որով կարտահայտվի ՀՀ քաղաքացու դիրքորոշումը։

Նիկոլ Փաշինյան Վալերի Օսիպյան

– Կարծում եք՝ սա՞ է ճիշտ ճանապարհը, պե՞տք էր Փաշինյանի վարչապետությամբ գնալ ընտրությունների։

– Որքանով ես տեղյակ եմ՝ ինքը պետք է հրաժարական տա մինչեւ ընտրությունները։

– Այո, բայց ինքը մնալու է որպես ժամանակավոր պաշտոնակատար։

– Դա արդեն չգիտեմ, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որպեսզի վաղը շահարկումների թեմա չլինի, մեկ այլ անձ լիներ ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի վաղը հարցեր չառաջանան՝ պետական ռեսուրսներ չարաշահելու եւ այլն, եւ այլն։

– Իսկ Դուք որեւէ քաղաքական ուժի սատարելո՞ւ եք կամ հնարավո՞ր է՝ որեւէ ուժի ցուցակով մասնակցեք ընտրություններին։

– Ամեն ինչ էլ հնարավոր է։

– Կա՞ քննարկում քաղաքական ուժերի հետ։

– Կարծում եմ՝ այո։

– Ո՞ւմ հետ, ինչպե՞ս։

– Կասեմ։

valeri osipyan artur vanecyan

– Կարո՞ղ է այդ ուժը Քոչարյանի ձեւավորած դաշինքն է լինելու։

– Այն ուժի հետ եմ լինելու, որին ես վստահում եմ եւ համոզված եմ՝ Հայաստանի Հանրապետությունն իր ղեկավարությամբ առաջընթաց կունենա, կզարգանա, եւ կունենանք հզոր Հայաստան։ Բայց ես հիմա դեռ չեմ ասում՝ ում եմ տեսնում։

– Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ ընտրությունների միջոցով վերարտադրվել, թե՞ մտածում եք՝ ընդդիմությունը, ամեն դեպքում, հաղթանակ կտանի ընտրություններում։

– Եկեք առաջ չընկնենք, սպասենք ընտրություններին, եթե դրանք, իհարկե, կայանան։ Ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին այսօր ավելի իրազեկ է, էլ ավելի քաղաքականապես գրագետ է եւ մտահոգված է Հայաստանի ապագայով, մանավանդ 44-օրյա պատերազմից հետո, այն ճակատագիրը, որին մենք արժանացանք, մտահոգում է մեր քաղաքացիներին։

Կարծում եմ՝ յուրաքանչյուրի ձայնը կարեւոր կլինի, եւ բոլորը կքվեարկեն այն անձի, այն դաշինքի, այն ուժի համար, որն ի վիճակի կլինի Հայաստանն այս վիճակից դուրս բերել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում