Աշխարհ

ԱՄՆ-ում կատարել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին ներկարկումները

ԱՄՆ-ում կատարել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին ներկարկումները

Ամերիկացի գիտնականներն սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Այս մասին հայտնում է  Associated Press-ը:

Փորձարկումը տեղի է ունեցել Սիեթլի «Kaiser Permanente Washington Research Institute» հետազոտական ինստիտուտում: Պատվաստանյութը ներարկվել է առողջ կամավորներին, որոնք վարակված չեն եղել կորոնավիրուսով:

ԱՄՆ-ում կատարել են կորոնավիրուսի

Կամավորների թիմը կազմված է 45 հոգուց, որոնք մեկ ամսվա ընթացքում 2 չափաբաժին պատվաստանյութ կստանան:

Փորձարկումներից հետո պարզ կդառնա, արդյոք օրգանիզմը իմունիտետ կսկսի ձեռք բերել վիրուսի նկատամամբ թե ոչ։

Կիսվել էջում