Աշխարհ

«Իտալիայում կառնավալ էր, որը չէին չեղարկել, այդ օրվանից ամեն ինչ սկսվեց»․ Իտալիայում բնակվող հայուհին՝ կորոնավիրուսին մասին

«Իտալիայում կառնավալ էր, որը չէին չեղարկել, այդ օրվանից ամեն ինչ սկսվեց»․ Իտալիայում բնակվող հայուհին՝ կորոնավիրուսին մասին։

Wnews.am-ը գրում է․ «Վիրսավիա» իտալական  բուտիկի  ղեկավար Սյուզաննան արդեն 3 տարի է բնակվում է Իտալիայում, որտեղ գործարար հայուհին ևս բիզնես ունի։ Մեզ հետ զրույցում նա պատմել է Իտալիայում իրավիճակի մասին։

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Իտալիայում ամեն ինչ սկսվեց մեկ մարդուց, ով վարակեց իր կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին։ Իտալիայի իշխանություններն  իրենք էլ խոստովանում են, որ իրավիճակն այսքան սրվեց, որովհետև սկզբում թերագնահատեցին խնդիրը։ 

Իտալիայում կառնավալ էր, որը չէին չեղարկել,  մենք ընտանիքով  նույնպես դուրս էինք  եկել, լավ ժամանակ անցկացրինք, տղայիս էլ հատուկ կառնավալի համար հայկական դրոշով գլխարկ ու շարֆ էի գնել,  հետո եկանք տուն ու նամակ ստացանք,  որ կորոնավիրուսի պատճառով վաղվանից դպրոցները փակվում են։

Ես շատ անհանգստացա, որ մենք և այդքան մարդ դուրսն է եղել, կառնավալի մասնակցել․․․հենց այդ օրվանից ամեն բան սկսվեց, այդ օրը ես երբեք չեմ մոռանա․․      

Իտալիան՝ հիմա

Մարդիկ շատ վախեցած  են,  այս պահին բոլորը տանն են։ Երեք օր առաջ հայտարարվեց կարանտին ողջ Իտալիայում։ Բոլոր ժամանցի վայրերը փակ են, իմ սալոնը նույնպես փակեցի, եթե  շարունակեն աշխատել ՝ մեծ տուգանք կմուծեն։

Տանից կարելի է դուրս գալ  երեք պատճառով՝  առաջին անհրաժեշտության գնումների համար,  բժշկի գնալու և  արտակարգ որևէ իրավիճակի դեպքում։ Իտալացիների 80 տոկոսը պանիկայի մեջ է, կան նաև մարդիկ, որ ասում են սովորական վարակ է, որ միշտ էլ վարակներ եղել է ու մահեր էլ են եղել ։ 

Այնուամենայիվ, եթե որոշեն խախտել կարանտինը և առանց հիմնավոր պատճառի տանից դուրս գալ, կտուգանվես 200-300 եվրո։  Այս պահին Չինաստանն է աջակցում Իտալիային,  փորձառու բժիշկներ են ուղարկել, դեղորայք,  դիմակներ,  շնչառական ապարատներ, որովհետև մեզ մոտ հիվանդները շատ են, իսկ անհրաժեշտ միջոցները՝ քիչ։

Երեկ ժամը 18․00 Իտալիայում որոշեցին  բոլորն իրենց երաժշտական գործիքներով դուրս գան պատշգամբներ և երգեն, որպեսզի  Իտալիան վերածվի  բաց երկնքի տակ համերգասրահի։ Մենք էլ մասնակցեցինք, մի քիչ ցրվեցինք։

Հայերն՝ Իտալիայում

Ես խնդիրներ չունեմ, իմ ծանոթների մեջ էլ , Փառք Աստծո, վարակվածներ չկան։  Հայկական դեսպանատունն է աջակցում, շատ ակտիվ,  ինտենսիվ հետևում է, թեժ գիծ ունենք ու ցանկացած հարցի դեպքում կարող ենք կապվել իրենց հետ։

Շատ ողջունելի է,վաղն արդեն չվերթ կլինի դեպի Հայաստան, առաջնային օգնելու են որպես տուրիստ Իտալիա եկածներին և ուսանողական ծրագրով այստեղ գտնվողներին։ Ես դեսպանատան հետ խոսել եմ և ամեն ինչ մանրամասն բացատրել են։

Ընդհանրապես, հայերն այստեղ շատ պատրաստակամ են միմյանց օգնել, աջակցելու հարցում։  Ես  աշխատաում եմ շատ չնայեմ հեռուստացույց ու, ընդհանրապես, լրատվական այլ միջոցներ, չեմ ուզում լսել, որպեսզի ավելի շատ պանիկա չլինի։ Հուսով եմ ամեն ինչ արագ կկարգավորվի և ՛ Իտալիայում, և՛ Հայաստանում ու, ընդհանրապես, ողջ աշխարհում։

Իտալիայում վարկման դեպքերի ընդհանուր թիվը երկրում 12 462-ից հասել է 15 113-ի, ինչը համարվում է 21.7 տոկոս աճ: Քաղաքացիական Պաշտպանության գործակալության տվյալներով՝ հիվանդությունից բուժվել է 1258 մարդ:

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը շարունակում է աճել և արդեն հատել է 131 621-ի շեմը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել էջում