Շոու-բիզնես

«Ուշ չի, որ փոխես ինքնավստահ կարծիքդ անձիդ մասին»․ Սարգիս Գրիգորյան

«Ուշ չի, որ փոխես ինքնավստահ կարծիքդ անձիդ մասին․․․»

Դերասան Սարգիս Գրիգորյանն ինստագրամի իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

««Սերը կփրկի աշխարհը»․․․ Ահա այն կարևոր դեղատոմսը բոլոր հիվանդություններից, դժբախտություններից և նեգատիվ երևույթներից․․․

Սիրո չափաբաժինն ավելացնելու խիստ անհրաժեշտություն կա․․․ Հեռացել ենք սիրուց, իսկ եթե հեռացել ենք սիրուց, ուրեմն հեռացել ենք Աստծուց՝ քանի որ սերը հենց Աստված է․․․

Նեղացրել ենք փրկչին՝ իր ստեղծածը ոտնատակ տվել ու մեզ հռչակել աշխարհի տեր ու տիրական․․․ Պատերազմներ, պատժամիջոցներ, ընդերքի բռնաբարում, անտառների ոչնչացում, կենդանական աշխարհի բնաջնջում․․․

Սարգիս Գրիգորյան

Արածիդ համար պարտավոր ես պատասխան տալ պարոն մարդ արարած՝ պիտի զգաս ցավը քո սեփական կաշվի վրա․․․

Սակայն ուշ չի, որ փոխես ինքնավստահ կարծիքդ անձիդ մասին։ Վերջապես պիտի հասկանաս, որ դու ոչ թե բնության տերն ես այլ մասնիկը, որ դու ստեղծված ես աստծո նմանությամբ՝ այսինքն պարտավոր ես սեր քարոզել, բարություն սփռել, բնության մասին հոգ տանել ու փայփայել քո տունը՝ երկիր մոլորակը․․․

Վերադարձիր դեպի արարիչը՝ քանի դեռ մեծամտությունդ չի ոչնչացրել քեզ ու քո սերունդներին․․․

Հ.Գ. Մտածել է պետք»։

Share