ԱշխարհՄամուլ

ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության»

ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության»

Lurer.com-ը գրում է․ ԱՄՆ-ն որոշում է կայացրել՝ 2021 թվականին կտրուկ մեծացնել Հայաստանին տրամադրող դրամաշնորհային օժանդակության չափը: Այս տեղեկությունը անչափ ուշագրավ է` հաշվի առնելով, որ ԱՄՆ այս տարվա բյուջեն, մեղմ ասած, պահպանողական է և միտված է ավելորդ ծախսերի կրճատմանը: Սակայն, Հայաստանի համար, ինչպես տեսնում ենք, բացառություն է արվել:

Անցկացնենք պարզ համեմատական՝ 2017 թ.-ին Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվել է 40,3 միլիոն դոլարի դրամաշնորհային աջակցություն: 2018 թվականին, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են 38,5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն: 2019թ.-ին ԱՄՆ արտաքին աջակցությունը կազմել է 60 մլն դոլար: 2020-ին՝ 40 միլիոն դոլար:

Հավելյալ 26 միլիոն դոլար էլ տրամադրվել է ՀՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում: 2021-ի համար ԱՄՆ դրամաշնորհային աջակցության չափը կտրուկ աճել է՝ կազմելով շուրջ 100 միլիոն դոլար: Նշենք նաև, որ ամերիկյան աջակցությունը ներառում է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը:  

USAID

Ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ աճը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն կրճատել է այլ երկրներին տրվող արտաքին աջակցության չափը: Բանն այն է, որ ԱՄՆ դրամաշնորհային աջակցությունը, որպես կանոն, կտրուկ ավելանում է երկու դեպքում՝ երբ առկա են խնդիրներ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարցում և երկրորդը՝ երբ երկրում առկա են նախահեղափոխական տրամադրություններ: 

Գաղտնիք չէ, որ նույն USAID կողմից ֆինանսավորվում են այսպես կոչված` գունավոր հեղափոխությունները: Միայն վերջին ամիսներին տեղեկություն տարածվեց այն մասին, որ USAID-ի կողմից ֆինանսավորվել է բելոռուսական ընդդիմությունը, նույն գործակալության կողմից ֆինանսավորվել է Կուբայի ընդդիմությունը և ստեղծվել է այսպես կոչված` կուբական թվիթերը, USAID անունը կապվում էր նաև հենց Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ֆինանսավորման հետ, այն պարզ պատճառով, որ հեղափոխության թիկունքին կանգնած գրեթե բոլոր ՀԿ-ները նստած էին դրամաշնորհային «ասեղի» վրա: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում