Աշխարհ

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Մինեսոտայի Սենատի անդամ Մերի Քիֆմեյերը հեղինակել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև՝ հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Բանաձևը ողջունելի և կարևոր խորհրդանշական ժեստ է, որն ընդունում և աջակցում է արցախցիների մարդու հիմնական իրավունքները ՝ ապրելու, ինքնակառավարվելու և ազատորեն և ապահով կերպով բարգավաճելու և հարևանների հետ խաղաղության հաստատելու», – ասել է Համագումարը:

Բանաձևը նաև հիշեցնում է, որ Կալիֆոռնիա, Ջորջիա, Հավայի, Լուիզիանա, Մեյն, Մասաչուսեթս, Միչիգան և Ռոդ-Այլենդ նահանգները ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը:

Կիսվել նյութով