Շոու-բիզնես

«ԱՄՆ գնացի կարիերայի հետևից, բայց հասկացա, որ սխալվեցի»․ Դավիթ Թադևոսյանը՝ կյանքի դժվարությունների մասին

Դերասան Դավիթ Թադևոսյանը, որն այս օրերին Հայաստանում է, հյուրընկալվել է «Yelaket» հաղորդմանը։

Հաղորդման ընթացքում դերասանը խոսել է ԱՄՆ տեղափոխվելու որոշման, իր սպասումների, հանդիպած դժվարությունների և ներկայիս գործունեության մասին։

Թադևոսյանի խոսքով՝ երբ ընտանիքի հետ որոշեց տեղափոխվել ԱՄՆ, Հայաստանում իր դերասանական կարիերան հաջողությունների գագաթնակետին էր։

Չնայած դրան՝ նա հրաժարվեց կայացած աշխատանքից՝ հոլիվուդյան նախագծերում նկարահանվելու մեծ նպատակով։

Սակայն, ինչպես նշում է դերասանը, իրականությունը զգալիորեն տարբերվել է սպասումներից։

Նա հասկացել է, որ քասթինգների և դերերի սպասումը կարող է ամիսներ տևել, իսկ այդ ընթացքում ընտանիքի հոգսերը պահանջում են կայուն եկամուտ։

Այդ պատճառով ստիպված է եղել աշխատել տարբեր ոլորտներում՝ ընտանիքի ֆինանսական կարիքները հոգալու համար։

Դավիթ Թադևոսյանը նաև անկեղծորեն խոստովանել է, որ ԱՄՆ տեղափոխվելու հետ կապված իր պատկերացումները լիովին չեն արդարացել, և այդ փորձառությունն իր համար որոշակի հիասթափություն է դարձել։

Այսօր դերասանը շարունակում է ստեղծագործական ուղին՝ նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր և բեմադրում ներկայացումներ։

Նրա խոսքով՝ այս գործունեությունը դարձել է ոչ միայն իր, այլև ԱՄՆ-ում ապրող բազմաթիվ հայ դերասանների հիմնական զբաղմունքներից մեկը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում