Մամուլ

Ամեն շաբաթ Սյունիք կգնա իմ որդին` Մենուան, ստիպված կլինեք հոգիների դեմ պայքարել. Կարին Տոնոյան

Ամեն շաբաթ Սյունիք կգնա իմ որդին` Մենուան, ստիպված կլինեք հոգիների դեմ պայքարել. Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ է սպառնում սյունիքին……. Երբ պատերազմի 1-ին օրը ԱԺ-ից դավադիր կռնչոցով հայտարարվեց, թե «եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»……Ես հրապարակավ հարցրի, թե այս ինչ պարտության նախապատրաստում է, այսինքն ինչ է լինելու……

Այդ օրը շատերը ընդվզեցին իմ գրածի դեմ՝ իրենց վարչապետին պաշտպանելու մոլուցքից կուրացած: Հիմա լրագրողներին արգելվում է Սյունիքի մասին գրել, էլի մոգոնած ինչ-ինչ պատճառներով…….

Սյունիք քարտեզ

Հիմա չեմ ասում, գոռում եմ՝ ի՞նչ է լինելու Սյունիքի հետ, այս ինչի՞ն է մեզ էլի նախապատրաստում հողատուն, եվ էլի՞ ոտքի չեք կանգնելու…… Մենք պատիվ, արժանապատվություն ունե՞նք:

Դիմում եմ հակազգային ԱԺ կոչվածին- ո՞ր օրենքով, ի՞նչ իրավունքով է նման հայտարարություն արվում: Դե, ես էլ հրապարակավ հայտարարում եմ՝ ամեն շաբաթ Սյունիք կգնա իմ որդին՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն ու, եթե հանդգնեք այնտեղ էլի ձեր «խաղերը» տալ, ամեն ինչ կպատմի ժողովրդին՝ իմ շուրթերով:

Այսուհետ ստիպված կլինեք հոգիների դեմ պայքարել….. խորհուրդ չեմ տա»:

Կիսվել էջում