Մամուլ

Ակնալճի տարածքը պատկանում է Գրիգորյաններին, պետությունն այն չի ընդունել

Ակնալճի տարածքը պատկանում է Գրիգորյաններին, պետությունն այն չի ընդունել

Hraparak.am-ը գրում է․ «Մանվել Գրիգորյանի գործով դատաքննությունը շարունակվում է, միջնորդություն է արված, որ գործը քննվի դատարանում»։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց պաշտպաններից Գուրգեն Գրիգորյանը` նշելով, որ իրենք արդարացում են պահանջում։

Անդրադառնալով Ակնալճի տարածքը պետությանը նվիրաբերելուն, փաստաբանն ասաց. «Ոչ մի գործընթաց տեղի չի ունենում, այն ժամանակ առաջարկ եղել է։ Այս պահին քննարկում չի գնում»։

Տարածքը շարունակում է պատկանել Գրիգորյաններին։

Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի ժառանգության վերաբերյալ եւս գործընթացներ չկան, Գուրգեն Գրիգորյանը դժվարացավ նաեւ պատասխանել հարցին, թե արդյոք գեներալը կտակ ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Գրիգորյանը մեղադրանքը չէր ընդունում։

Կիսվել նյութով