ՄամուլՏեսանյութ

Ալիևը ուշագրավ հայտարարություն արեց. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց նրան (Տեսանյութ)

Ալիևը ուշագրավ հայտարարություն արեց. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց նրան (Տեսանյութ)

Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել։ Պատճառը Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումն էր։

Ալիեւն իր ելույթում տնտեսական համագործակցության համատեքստում օգտագործել է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտհայտությունը: Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահն օգտագործել է արտահայտություն, որը վերջին տարիներին քողածածկույթ է ծառայել Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու համար.

«Ուզում եմ ընդգծել, որ 2020-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, բայց, ցավոք, ապօրինի արգելափակվեց Ադրբեջանի կողմից»։

Ալիեւն իր հերթին ասել է, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանից։ Ըստ նրա՝ պետք է «շատ ջանալ կամ ունենալ կատաղի երեւակայություն եւ տեսնել տարածքային պահանջներ»։

«Ինչ վերաբերում է իմ օգտագործած միջանցք բառին, ապա նույն բառն օգտագործել եմ Հյուսիս-Հարավ միջանցքի, Արևելք-Արևմուտք միջանցքի հետ կապված։ Միջանցքի անվանումը ոչ մի կերպ ոտնձգություն չէ ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ»,- ասել է Ալիևը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով