Մամուլ

Ալիևը հայ գերիների դիմաց ուզելու է Մեղրիով ճանապարհի հատուկ կարգավիճակ. Դանիել Իոաննիսյան

Ալիևը հայ գերիների դիմաց ուզելու է Մեղրիով ճանապարհի հատուկ կարգավիճակ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղվա հանդիպման մասին, իհարկե, կարող ենք տարբեր վերլուծություններ կառուցել, դավադրապաշտապան բաներ զարգացնել, բայց արձանագրենք մի քանի պարզ բան` կողմերի բախվող ցանկությունները։

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, որին Հայաստանը դեմ է-Մեղրիով ճանապարհի հատուկ կարգավիճակ, սահմանների կամ տարածքային ամբողջականության ճանաչումԻ՞նչ է ուզում Հայաստանը, որին Ադրբեջանը դեմ է-Ռազմագերիների վերադարձ` առանց նախապայմանների

Փաշինյանը շեշտը դնելու է նրա վրա, որ գերիների անհապաղ վերադարձը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է նախատեսված, իսկ դրա իրագործումը պատվի հարց է Ռուսաստանի համար։

Փաշինյան Ալիև

Ալիևը, բնականաբար, մի քանի հակափաստարկ է բերելու (Ազերսելի աշխատողի սպանությունը և այն, որ գերի են ընկել հայտարարությունից հետո)։Ալիևը, իր հերթին, հայ գերիների դիմաց ուզելու է Մեղրիով ճանապարհի հատուկ կարգավիճակ, ինչին, Փաշինյանը, որևէ կերպ չի կարող համաձայնվել։ Չի կարող նաև համաձայնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Եթե առանց Մեղրիի ճանապարհի կարգավիճակի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գերիներին հետ բերենք` դիվանագիտական հաղթանակ է, եթե ոչ, ապա կունենանք հերթական անպտուղ հանդիպումը։

Share