Մամուլ

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. նոր փոփոխություններ

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. նոր փոփոխություններ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատակազմում կտրուկ փոփոխություններ են կատարվում: Մենք տեղեկացանք, որ ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը կազատվի աշխատանքից: Երբ Արարատ Միրզոյանը նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, Հովհաննիսյանը աշխատանքի կանցնի հենց այնտեղ:

Ալեն Սիմոնյան

Արդեն հայտնի է նաեւ, թե ով է փոխարինելու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանին: Որոշում է կայացվել այն վստահել Վահան Նարիբեկյանին, որը ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի մանկության ընկերն է:

Արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում է գրել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը:

Կիսվել նյութով