Մամուլ

Ադրբեջանցիները մեկ օր ժամանակ են տվել շուռնուխցիներին

Ադրբեջանցիները մեկ օր ժամանակ են տվել շուռնուխցիներին

Ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել հայ բնակիչներին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանից։

«Հակառակորդը սպառնացել է, որ եթե մինչեւ վաղն առավոտյան ազատած չլինեն տարածքները, ապա զորքով հարսակվելու են գյուղացիների վրա։ Գյուղացիներին եւ գյուղապետին ասել են, որ Հայաստանի իշխանությունը դեռեւս 10 օր առաջ տեղյակ է եղել այդ մասին»,- պատմեց Մենուա Հովսեփյանը։

shurnux

Նա ասաց, որ այս պահին գյուղացիները փակել են գյուղով անցնող մայրուղին. «Այդ մայրուղին նույնպես անցնում է Ադրբեջանին։ Գյուղացիներն ուզում են հասկանալ՝ 10 օր ժամանակ տալու մասին ում են ասել, ով է տեղյակ եղել։ Ցավոտ փոխզիջումներ են»։

Նա ասաց, որ խոսքը գնում է մոտ 12 տան եւ դրանց հողամասի մասին, որը մեծ տարածք է։

«Նույն անպատասխանատու իրավիճակն է։ Այս պահին սյունեցու միակ հույսն Աստված է։ Փաստացի, անտերություն է»,- նշեց Հովսեփյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում