Մամուլ

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել զոհված զինծառայողների մարմիններ

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել զոհված զինծառայողների մարմիններ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել զոհված զինծառայողների մարմիններ։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ չի կարող նշել, թե կոնկրետ քանի մարմին է փոխանցվել Հայաստանին։

Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսքը վեց մարմնի մասին է։

զոհվածների անուններ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, 293 վիրավոր, 20 գերեվարված զինծառայող։

Վիրավորներից յոթը քաղաքացիական անձինք են։ Զոհվել է նաև քաղաքացիական երեք անձ, քաղաքացիական երկու անձի գտնվելու վայրը անհայտ է: Հարձակման հետևանքով վնասվել է 192 տուն, դրանցից 60-ն ամբողջությամբ են ավերվել։

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը եւս 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, իսկ սեպտեմբերի 20-ին եւս՝ 95 մարմին։

Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Կիսվել էջում