Աշխարհ

Ադրբեջանը դեսպանատներ է բացում երեք երկրներում

Ադրբեջանը դեսպանատներ է բացում երեք երկրներում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է Իսրայելում (Թել Ավիվ), Ալբանիայում (Տիրանա) և Քենիայում (Նայրոբի) հիմնել Ադրբեջանի դեսպանատներ․ համապատասխան հրամանները հրապարակվել են պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել դեսպանատների գործունեության հետ կապված նյութատեխնիկական մատակարարման և ֆինանսավորման, ինչպես նաև նախագահի հրամաններից բխող այլ հարցեր։

Կիսվել նյութով