Մամուլ

ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանել է, Արարատ Միրզոյանի թանկարժեք կահույքի գնման լուրերը

ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանել է, Արարատ Միրզոյանի թանկարժեք կահույքի գնման լուրերը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի գրառումը․

«Չորրորդ իշխանություն (ՉԻ)» թերթը իրականության հետ որևէ աղերս չունեցող և ամբողջությամբ սուտ տեղեկություններ է հրապարակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը և իր տիկինը «ՉԻ» կայքի՝ «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերնագրով հրապարակման մեջ նշված վայրից և նշված կամ դրան մոտ արժեքով կահույքի հավաքածու երբևէ չեն գնել։

Ավելին՝ հրապարակման մեջ արված այն պնդումը, թե Արտաքին գործերի նախարարությունը խնդրի վերաբերյալ թերթի գրավոր հարցումն անպատասխան է թողել, ևս բացարձակապես անհիմն է։ ՀՀ ԱԳՆ-ն օրենքով սահմանված ժամկետում պատասխանել է հարցմանը (պատասխանի լուսանկարը կցված է):

Արարատ Միրզոյանը

Իսկ այն, որ ԱԳՆ-ից իբրև թե պատասխան չստանալու հանգամանքը թերթը ներկայացրել է որպես իր մատուցած սուտ տեղեկության հիմնավորում, ուղղակի զավեշտալի է։ Մնում է հուսալ, որ դա արվել է ոչ թե Արարատ Միրզոյանի բարի համբավը կեղծ տեղեկություններով չարամտորեն արատավորելու մտադրությամբ, այլ լրագրողական պրոֆեսիոնալիզմի բացակայության և տրամաբանության տարրական կանոնների չիմացության պատճառով:

Հայտնում ենք, որ «ՉԻ»-ին հերքման պահանջ ենք ներկայացնելու, իսկ պահանջի չկատարման դեպքում կիրառելու ենք ՀՀ օրեսնդրությամբ սահմանված այլ գործիքակազմ»:

Կիսվել էջում