Մամուլ

Վարչապետը ոստիկանության մի շարք ծառայողներին պարգևատրեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին և մի շարք ծառայողներին պարգևատրեց : Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդեն են եկել հանդիսավոր շքերթով:

Ոստիկանության օրվա առթիվ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գնդապետ Գարիկ Ղուկասյանը, Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պարետային ծառայության բաժնի պետ։

Փոխգնդապետ Արտակ Գևորգյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, մայոր Սևակ Բադիրյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի պետ, մայոր Արմեն Գևորգյանը։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, մայոր Արթուր Գնդոյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, կապիտան Վռամ Վարդևանյանը։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երկրորդ վարչության առաջին բաժնի ավագ օպերլիազոր, ավագ լեյտենանտ Գարեգին Ավագյանը, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հասարարական կարգի պահպանության երկրորդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վահան Հովհաննիսյանը:

Կիսվել