Փամբակ գետից վաղը դուրս կբերվի «մաhաբեր» խողովակը
Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել քաղաքացիներից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխա է ընկել Փամբակ գետը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է, և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։
Պարզվել էր նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ։
Այսօր Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Փամբակ գետից վաղը դուրս կբերվի «մահաբեր» խողովակը։
Տեսանյութը ստորև․


