Հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել
ԱՄՆ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է տեղական ոստիկանության պետ Վիլֆրեդո Կամպոսը։
Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին քաղաքային հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու տուժածի մասին։
«Տուժածներից մեկը, ցավոք, մահացել է ստացած վնասվածքներից», – լրագրողներին ասել է Կամպոսը։
Նա նաև հավելել է, որ կասկածյալը ներկայումս դեռևս ազատության մեջ է, իսկ իրավապահները ակտիվորեն աշխատում են նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ։


