Մամուլ

Բուժաշխատողը զենքով կրակել է իր գործընկերների վրա․ կա մեկ զոհ

Միացյալ Նահանգների Դելավեր նահանգի Վիլմինգթոնի հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել։

Զոհվել է մեկ մարդ, ևս մեկը ստացել է հրազենային վնասվածք։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Համաձայն տեղեկությունների՝ բուժհաստատությունում հրաձգության հեղինակը հիվանդանոցի աշխատակիցներից է եղել։

Նա կրակ է բացել իր երկու գործընկերների վրա։ Ոստիկանությունում ընդգծել են, որ դեպքը կանխամտածված բնույթ է կրել և համարվում է եզակի միջադեպ։

Ոստիկանապետ Վիլֆրեդո Կամպոսը հայտնել է, որ տուժածներից մեկը մահացել է։

Երկրորդ տուժածի մասին տեղեկությունները չեն հրապարակվում։

Ոստիկանությունը 23-ամյա կասկածյալին ձերբակալել է Վիլմինգթոնից մոտ 65 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Ֆիլադելֆիայում։

Միջադեպի պատճառը կարող էր լինել աշխատավայրում առկա հնարավոր կոնֆլիկտը։

Կիսվեք ձեր էջում