Մամուլ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։

Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,– նշել են կոմիտեից։

Հիշեցնենք, որ մինչ այդ նա զրկվել էր անձեռնմխելիությունից։

Ղազինյանն, իր հերթին, հերքում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկությունը՝ պնդելով, որ չի փոխանցել 1 մլն 400 հազար դրամ գումար։

Կիսվեք ձեր էջում