33-ամյա կնոջը հրել և գցել են ավտոբուսի տակ
Ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է 2017 թվականին Լոնդոնի Փաթնի շրջանում կնոջը ավտոբուսի տակ հրելու մեջ։
Այս մասին հայտնում է Սքոթլենդ Յարդը։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ 33-ամյա կնոջը հրել են մոտակայքով անցնող ավտոբուսի տակ, սակայն վարորդի արագ կողմնորոշման շնորհիվ նա ողջ է մնացել։
Դեպքը ֆիքսվել էր տեսահսկման տեսախցիկներով, սակայն այդ ժամանակ ոստիկանությունը չէր կարողացել գտնել կասկածյալին։
Քննությունը շարունակվել է, և պարզվել է, որ կասկածյալը մեծահարուստ բանկիր է։
Նրան ձերբակալել են իր տանը՝ Լոնդոնի արևմուտքում։
44-ամյա տղամարդը, ըստ տեղեկությունների, ունի ազգակցական կապեր մի շարք եվրոպական արքայական ընտանիքների, այդ թվում՝ բրիտանական արքայական տան հետ։
Նախկինում նա ծառայել է զինված ուժերում, մասնակցել է պատերազմական գործողությունների և արժանացել պարգևների։


