Մամուլ

Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունն ուղղակի ցինիկության գագաթնակետն է․ Շուշան Պետրոսյան

Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունն ուղղակի ցինիկության գագաթնակետն է․ Շուշան Պետրոսյան

ArmLur.am-ը մի քանի թեմաների շուրջ զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:

-Տիկի՛ն Պետրոսյան, երեկ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, ինչն էլ զայրացրել է հատկապես զոհված զինծառայողների հարազատներին: Ձեր տեսակետը ո՞րն է այս հարցի վերաբերյալ:

-Մեր հայրենիքի Անխակության օրերը միշտ պետք է նշվեն: Բայց նախ մեր անխակությունը պետք է նշվեր և՛ 2019, և՛ 2020 թ.թ. սեպտեմբերի 21-ին։

Թեև բանակը կազմաքանդելու գործընթացը սկսված էր, բայց դեռ հիմքերին չէին հասել, դեռ դավաճանության փորձություն չէինք անցել, մենք դեռ ունեինք պետություն, կապիտուլիացիայի ավարտով պատերազմ չունեինք, այսքան զոհ չունեինք ու պարադոքս է, այդ տարիներին անկախության օրը միևնույնն է պատշաճ չէր նշվում, տոնական Երևան, ուրախություն, հրավառություն չկար…

Շուշան Պետրոսյան

Իսկ 2021-ի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունն ուղղակի ցինիկության գագաթնակետն է, որովհետև կապիտուլյացիայից, այսքան զոհերից, անհետ կորածներից, գերևարվածներից ու մի ամբողջ խեղված սերնդից հետո, անկախության գունագեղ տոնակատարություն նշելը ուղղակի անմարդկային է, հակահայի ստորին քայլ և նման ձևով կարող էր վարվել միայն անհայրենիք, անծագում արարածը։

«Բարեկիրթ» թշնամու «հաղթանակը» տոնողներն են սրանք…

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում