Մամուլ

«Ջրաշխարհ»-ը ձայնագրություն է հրապարակել

«Ջրաշխարհ»-ը ձայնագրություն է հրապարակել

«Ջրաշխարհ»-ը ֆեյսբուքյան էջում ձայնագրություն է հրապարակել կից գրելով.

«Հարգելի՛ ընթերցողներ, ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի 6-ին՝ ժամանց անցկացնելու նպատակով, «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր է այցելել 24 հոգանոց խումբ, որոնցից 8-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ էին:

Խմբի ղեկավար ներկայացած Արմենի հետ ջրային գոտում իրականացվել է շրջայց՝ ներկայացվելով տարածքի հնարավորությունները:

Վերջինս վերլուծելով իրավիճակը, տեսնելով մարդաշատ ջրային լողավազանները և սեփական պատասխանատվության չափը գիտակցելով՝ որոշել է հետևել «Ակվատեկ» համալիրի աշխատակիցների առաջարկին և խմբի հանգիստը կազմակերպել նույն ընկերությանը պատկանող «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոնում, որն ավելի մեծ հնարավորություններ է առաջարկում հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Նշենք, որ վերոնշյալը Արմենը հաստատել է «Ակվատեկ»-ի պատասխանատուի հետ ունեցած հեռախոսազրույցում:

«Ջրաշխարհ»-ում հաշմանդամություն ունեցող 8 երեխաներին առաջարկվել է անվճար մուտք, ինչը գոհունակությամբ է ընդունվել խմբի ղեկավարի կողմից, սակայն մեզ համար անհայտ պատճառներով՝ խումբն ի վերջո մուտք չի գործել «Ջրաշխարհ»:

Այսօր՝ օգոստոսի 7-ին, «Ջրաշխարհ» է այցելել Ֆեյսբուքյան հայտարարության հեղինակ, հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի տատիկ Հասմիկ Սողոմոնյանը՝ իրավիճակը պարզաբանելու համար:

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հասմիկ Սողոմոնյանի խոսքը՝ տնօրինության հետ հանդիպումից:

Հ.գ. Վստահ ենք, որ հանրությունը՝ կարդալով վերոշարադրյալը և լսելով ձայնագրությունը, կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները»։

Կիսվեք էջում