Մամուլ

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։ Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը։

Նշենք նաև, որ օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ կալանք կիրառվեց։

Կիսվեք ձեր էջում