Աշխարհ

Պրոխոր Շալյապինի միլիոնատիրուհի կինը մահացել է կորոնավիրուսից

Պրոխոր Շալյապինի միլիոնատիրուհի կինը մահացել է կորոնավիրուսից

Ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի կինը՝ Կանադայի քաղաքացի Կլաուդիա Դեվիսը, մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո։

Զույգն ամուսնացել է հուլիսի 31-ին, արդեն 3 օր անց՝ օգոստոսի 3-ին, կնոջ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Չնայած ամուսնու և ծնողների խնդրանքներին, կինը հրաժարվել է հոսպիտալացվել և մեկ շաբաթ բուժվել է տնային պայմաներում՝ մասնավոր թերապևտի հսկողության ներքո:

Եվ թեև այդ ծառայության համար նա վճարել է շուրջ 11 հազար դոլար, նրա վիճակը գնալով վատթարացել է:

shalyapina

Օգոստոսի 9-ին նրան հոսպիտալացրել են ծանր վիճակում, իսկ 29-ին՝ միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին: Նա կոմայից դուրս չի եկել։

Նշենք, որ 42-ամյա Տատյանա Դեվիսի ընտանիքը Կանադա է արտագաղթել 1990-ականներին։ Այնտեղ նրանց հաջողվել է մեծ կարողություն դիզել, Տատյանան միլիոնատեր էր։ Նա ու Շալյապինը հանդիպել են 2 տարի։ Ըստ ամուսնու, կինը վարակվել է համերգ այցելելու ժամանակ։

Կիսվեք էջում