Աշխարհ

Որպես միջնորդ մասնակցում եմ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին․ Թրամփ

Որպես միջնորդ մասնակցում եմ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին, տեղեկացրել են լրագրողները, հաղորդում է Ռիա Նովստին:

«Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության գործում, սակայն չի հայտնել՝ խոսել է արդյոք նա երկրների առաջնորդների հետ»,-հայտնում է լրատվամիջոցը:

Ուրբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Թրամփը նաեւ հայտնել է, որ այսօրվա հանդիպումից հետո առաջընթաց է առկա:

Զոհրաբ Մնացականյան

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Մայք Փոմփեոյի հանդիպումը։

Նշենք, որ պետքարտուղարը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային փորձի շրջանակներում:

Կիսվեք էջում