Մամուլ

Ով է երկրորդ կասկածյալը․ նոր մանրամասներ Պեմզաշենի դեպքից

Ով է երկրորդ կասկածյալը․ նոր մանրամասներ Պեմզաշենի դեպքից

«Հրապարակին» հայտնի է դարձել, որ Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով երկրորդ ձերբակալվածը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, ով առավել հայտնի է «տիխի» մականունով։

Ըստ որոշ լուրերի, ձերբակալվել է 3 անձ, որոնցից մեկը՝ Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը։

Արկադի Բարսեղյան

Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Բարսեղյանների տան մոտ, ինչպես նաև նրանց հարազատների բնակարանների մոտ։

Ըստ մեր աղբյուրների, Վրույր Բարսեղյանը ձերբակալվել է թաղման ավարտից հետո, ով մոտեցել էր Զարինե Մելիքսեթյանի ամուսնուն՝ Սևակ Մելիքսեթյանին, ցավակցելու։

Share