Մամուլ

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է եղել

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է եղել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից «Ոսկե ափ» լողափում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի երևում, անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։

ain sevan

Ջրափրկարարներն ափից մոտ 40 մ հեռավորության վրա հայտնաբերել և դուրս են բերել քաղաքացի Ա․ Խ․-ի (1959 թ․ ծնված) դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվեք էջում