Նախկինում խամաճիկ եղած դատավորները մեզ համար էլ հաճույքով խամաճիկ կլինեին. Ալեն Սիմոնյան

Նախկինում խամաճիկ եղած դատավորները մեզ համար էլ հաճույքով խամաճիկ կլինեին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Այսօր մեր քաղաքացիները մեզ մեղադրում են նրանում, որ մենք չափից ավելի փափուկ ենք:

Մենք գործում ենք զուտ օրենքի շրջանակում, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքական առումով վնաս ենք կրում և այստեղ հավաքված քաղաքացիները մեզ մեղադրում, ասում են՝ այդ թավիշը քչացրեք: Բայց մենք մնալու ենք օրենքի շրջանակներում:

Որպեսզի որևէ մեկին քաղաքական հետապնդման ենթարկեն, դրա համար հանձնաժողով պետք չէր ստեղծել, ուղղակի կբռնեինք, կենթարկեինք, բայց մենք այդ մարդիկ չենք»,-ասաց ԱԺ փոխնախագահը: