Մամուլ

Նալբանդյանների $1 մլն-անոց բնակարանը Մոսկվայի էլիտար երկնաքերում

Նալբանդյանների $1 մլն-անոց բնակարանը Մոսկվայի էլիտար երկնաքերում։ Մոսկվայի Կոտելնիչեսկայա նաբերեժնայա 1/15 հասցեով գտնվող բնակելի տունը նշանակալի հուշարձան է, մեծ պատմությամբ շինություն։ Այն մեկն է «ստալինյան» հայտնի 7 եկրնաքերերից, ունի մի քանի մասնաշենք, 700 բնակարան, 32 հարկ ու 176 մ բարձրություն։

Կառուցվելով 1937-1952 թվականներին, այն դարձավ սովետական կուսակցական ու մշակութային նոմենկլատուրայի, հետագայում՝ ՌԴ ժամանակակից բարձրաստիճան պաշտոնյաների և էստրադային աստղերի բնակատեղի։

Տարբեր ժամանակներ շենքում են ապրել պոետներ Ալեքսանդր Տվարդովսկին ու Եվգենի Եվտուշենկոն, բալետի պարուհի Նատալյա Ուլանովան, երգչուհի Լյուդմիլա Զիկինան, դերասաններ Նոնա Մորդյուկովան, Եֆիմ Շիֆրինն ու Դմիտրի Նագիևը։

Նալբանդյանների

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու տվյալների համաձայն, շենքում 700 քմ մակերեսով բնակարան ունի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Շուվալովը։ Մենք փորձել ենք պարզել էլիտար այս շենքում բնակարաններից մեկի հետ Էդվարդ Նալբանդյանի հավանական առնչությունը:

Բնակարանի առաջին հիշատակմանը հանդիպեցինք ՌԴ ավտոմեքենատերերի վերաբերյալ տվյալների բազաներից մեկում։ Էդվարդ Աղվանի Նալբանդյանի անունով էր գրանցված 1998 թ․ արտադրության ու նույն թվականին հաշվառված, К***ХН77 համարներով Ford Mondeo ավտոմեքենան։

Հենց այնտեղ է նշված Նալբանդյանի բնակարանի հասցեն՝ Կոտելնիչեսկայա նաբերեժնայա, 1/15 շենք, Ա կորպուս (մենք տիրապետում ենք նաև բնակարանի համարին, սակայն այստեղ և հետագայում չենք նշում այն՝ հարգելով Նալբանդյանների անձնական տվյալների անձեռնմխելիության իրավունքը)։

Մեկ այլ բազայից իմացանք, որ նույն հասցեով է գրանցված Նատալյա Լեոնիդի Նալբանդյանը։ Նրանց երկուսի հայրանուններն ու ծննդյան օրերը համընկնում են նախկին ԱԳ նախարարի ու իր տիկնոջ անձնական տվյալների հետ։

Նալբանդյանների

Որոշելով ճշտել բնակարանի պատկանելիությունը, ստացանք տեղեկանք դրա սեփականատերերի վերաբերյալ ՌԴ Կադաստրի պետական կոմիտեից։ Պարզվեց, որ այնտեղ տարբեր ժամանակ մասնաբաժիններ են ունեցել 4 հոգի՝ Էդվարդ Աղվանի Նալբանդյանը, Նատալյա Լեոնիդի Նալբանդյանը, Գալինա Վասիլևնա Բոգդանովան և Միխայիլ Լեոնիդի Բոգդանովը։

Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվեք էջում