«Մեզ իսկական հեղափոխություն է պետք, ոչ թե ձևական տեղափոխություն»․ Գևորգ Պետրոսյան

Մեզ իսկական հեղափոխություն է պետք, այլ ոչ թե ձեւական տեղափոխություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սեռաշեղվածին պատվով հյուրընկալող, ոլորտը ձախողած, իր գործից բացարձակ անտեղյակ, գիտնականներին սովի մատնած ԿԳՄՍՉՊՋՌ նախարարը ստացել է մի քանի միլիոն դրամի աշխատավարձ ու պարգեւավճար, իսկ սահմանը պահող պայմանագրային զինծառայողը վճարվել է մի քանի հազար դրամով (սա փաստ է, անհրաժեշտության դեպքում անուն ազգանունով կհրապարակեմ)…

Սա՞ է արդարությունը, սա՞ էր «հեղափոխության» ամբողջ հմայքը…

Մեզ իսկական հեղափոխություն է պետք, այլ ոչ թե ձեւական տեղափոխություն»: