Ժամանց

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է. Շնորհավոր սիրելի կանայք և աղջիկներ

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:

Իր արմատներով այս տոնը գնում է մի քանի դար, երբ կանայք սկսեցին պայքարել հասարակությունում տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար:

Սկզբնական անվանումը Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։

Նախքան մարտի 8-ը պաշտոնապես կհռչակվեր կանանց միջազգային տոն, աշխատավոր կանայք ստիպված էին դժվարին ճանապարհ անցնել:

Ավանդաբար ընդունված էր համարել, որ աշխատավորների պայքարը, որը տարվում էր Ամերիկայում, տղամարդկանց պայքար էր: Այնուամենայնիվ, մի փոքր համապարփակ ուսումնասիրությունը բավական է հասկանալու համար, որ կանայք հենց սկզբից իրենց ներդրումն ունեին այդ պայքարում:

Սկզբում նրանք աջակցում էին տղամարդկանց, իսկ հետագայում գիտակցեցին, որ կանանց կարիքներն անտեսվում էին աշխատավորների միություններում:

Մարտի 8-ը տոնվել է ոչ թե Հիանալի Տիկնանց, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ:

Վարկածներ կան նաև, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարվեց Կանանց միջազգային տոն:

Մարտի 8

Կլարա Ցետկինը 1910 թվականին օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին, որը անցկացվում էր Կոպենհագենում, մարտի 8-ը սահմանեց կանանց միջազգային օր։

Կանանց միջազգային տոնը պաշտոնապես նշվում է նաև Չինաստանում և մի շարք Աֆրիկյան երկրներում:

Իսպանիայում կանանց տոնը համարվում է կանանց հովանավոր Սրբ. Ագեդայի հիշատակության օրը: Այն տոնվում է փետրվարի 5-ին և համարվում յուրօրինակ «մայրական օր»:

Աշխարհի «կանացի սկզբի» տոնակատարության հետաքրքիր ձեւեր գոյություն ունեն ինդուիստական երկրներում: Այստեղ առաջին պլանում ոչ թե կոնկրետ կնոջ կերպարն է, այլ նախամոր աստվածացված կերպարը:

1996 թվականից տոնը մեր երկրում չեղյալ է համարվել` փոխարինվելով ապրիլի 7-ով, որը Մայրության և գեղեցկության տոնն է:

2001 թվականին Մարտի 8-ը տոնացույցում վերականգնվել է, և մինչև Ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածն ընդունված է համարել կանանց միամսյակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել