Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
«Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Քիչ առաջ հայտնել էինք, որ Տեղ գյուղում լարված իրավիճակ է։ Փոխրհաձգություն է տեղի ունեցել Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում, ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով։