Հայկական կինոարտադրության ֆիլմերը․ կադրեր և փաստեր

Դեկտեմբերի 28-ը համարվում է կինոյի ծննդյան օրը. 1895 թվականի դեկտեմբերի 28-ին ֆրանսիացի Լյումեր եղբայները Փարիզում հանրությանը ցուցադրեցին առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»:

«Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»-ն առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը գումարի դիմաց: Ֆիլմի ցուցադրումն իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ:

Կինոդիտման մասնակիցները ցուցադրմանը վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքն իրենց վրա է ընթանում:

Ի դեպ, նույն տարում, սակայն ավելի վաղ, Լուի և Օգյուստ Լյումերներն արտոնագիր ստացան իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար:

Մարտի 22-ին Փարիզում եղբայրները պատմության մեջ առաջին անգամ մեծ էկրանով ցուցադրեցին «Բանվորների ելքը ֆաբրիկայից» կարճամետրաժ ֆիլմը:

Bavnews.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր հայկական ֆիլմերի մասին, որոնց մասին դժվար թե դուք իմանաք։

1․ Սիրո գործակից

2015 թվականին պրոդյուսեր Հայկ Մարությանի գլխավորությամբ հեռուստադիտողներին հանձնվեց «Սիրո գարծակից» սպորտային կատակերգությունը, որի գլխավոր հերոսները ունեն համատեղ բիզնես, որը փրկելու համար պետք է գումարներ հայթայթեն և ստիպված դիմում են խարդախության:

Հանուն իրենց աշխատանքի, նրանք խաղարկային սեղանին են դնում իրենց զգացմունքները և ապագան։

Թեև Հայկ Մարությանի և Գարիկ Պոպոյանի համագործակցությունը շատերը համարում էին արդյունավետ, ֆիլմը միանշանակ չընդունվեց հանդիսատեսի կողմից։

Ըստ հեռուստադիտողների, բացի այն, որ կերպարները գրոտեսկային էին և չափազանցված, ֆիլմը կրկնում է հոլիվուդյան հայտնի ֆիլմերի կադրերը։

Գարիկ Պապոյանի կերպրը նման է «Անմիտն ու ավելի անմիտը» ֆիլմում Ջիմ Քերիի մարմնավորած կերպարին։

Հայկական կինոարտադրության ֆիլմեր

Իսկ այն հատվածը, երբ նա իբրև թե գամված է անվասայլակին և քայլում է, վերցված է «Միշտ ասա այո» հայտնի ֆիլմից։

Բացի այս կադրերից, նրանք առանձնացրել են նաև այլ կադրեր, որոնք վերցված են այլ ֆիլմերից։ Ընդհանուր առմաբ համացանցի այս օգտատերերը համարել են լավ պլագիատ։

2․ Քայլ ձիով

Հայկական կինոարտադրության ֆիլմեր

2013 թվականին նկարահանված ֆիլմը արագ արժանացավ հեռուստադիտողների հավանությանը։ Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է։

Քչերը գիտեն, որ Ֆիլմը նվիրված է դերասան Մարկ Սաղաթելյանի հիշատակին։ Այն անվանվել է հայկական և ղազախական ֆիլմ, սակայն ղազախական կադրեր գրեթե չկան։

Ֆիլմի հիմնական գաղափարը՝ թանկարժեք քարի գողությունը, մոռացվում է ֆիլմի կեսից, հեռուստադիտողներին գրավում է այն արկածները, որոնք ունենում են հերոսները ընթացքում։

Ֆիլմը նախատեսված է եղել նաև տուրիստական հոսքեր բերելու համար։

3․Սուպեր մամա

Հայկական արտադրության այս ֆիլմը այնքան արագ արժանացավ հեռուստադիտողների հավանությանը, որ հեղինակները ստեղծումից անմիջապես հետո սկսեցին մտածել երկրորդ մասին թողարկման մասին։ Այն ռեկորդային թիվ սահմանեց իր համացանցային դիտումներով։ Եթե մնացած ֆիլմերը արագ դոււրս էին գալիս շրջանառությունից, այս ֆիլմը այդ ճակատագրին չարժանացավ։

Հայկական կինոարտադրության ֆիլմեր

Թեև դրական արձագանքներին, մի շարք կազմակերպություններ այն սկսեցին ներկայացնել բացասական երանգով՝ պատճառաաբնությամբ, որ ֆիլմը իր մեջ պարունակում է լգբտ համայնքի քարոզ։

Բացի այդ այն նույպես ունի կադրեր արտասահմանյան հայտնի «Մեծ մայրիկի տունը» ֆիլմից։

4․ Poker.am

Դեևս 2012 թվականին նկարահանած ֆիլմը արագ գրավեց հեռուստադիտողների սերն ու հետաքրքությունը։

Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ՝ և՛ մատանի, և՛ անգամ նոր փողկապ՝ էլեկտրիկ-կապույտ գույնի, նրան պատրաստ է աջակցել լավագույն ընկերը՝ Գարիկը (Միշո)։

Քչերը գիտեն, որ ֆիլմը պարունակում է տարեր 2008 թվականին նկարահանված «11» ֆիլմից։

Հայկական կինոարտադրության ֆիլմեր

5․Անավարտ թռիչք

Հայկական կինոարտադրության միակ ֆիլմերից է, որը ոչ թե ունի կատակերգական զարգացում, այլ դրամատիկական։ Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմը թեև հուզիչ էր և հետաքրքիր, այն այնքան էլ չի տպավորել հանդիսատեսին։

Շատերը ընդգծել են, որ ֆիլմը այնքան էլ զգացմունքային չէ և ավելի շատ սենպիմենտալ է, քան հուզիչ։ Բացի այդ շատ կադրեր վերցված են արտասահմանյան այլ ֆիլմերից։ Մասնավորապես 3 մետր երկրից բարձր ֆիլմից։

Հայկական կինոարտադրության ֆիլմեր

Լիանա Մարտիրոսյան` Bavnews.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...