Հայաստանում խստացվելու է վարորդական իրավունքի տրման կարգը․ գումարով գնել հնարավոր չի լինի
Հայաստանում խստացվելու է վարորդական իրավունքի տրման կարգը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
Հարցաշարը նախկին 600-ի փոխարեն, բաղկացած է լիենլու մոտ 1000 հարցից: Իսկ գումարով վարորդական իրավունք ստանաը կտրականապես բացառվում է։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախկինում կաշառքով գնած վկայականների հարցն ի՞նչ լուծում է ստանալու, արդյո՞ք վարորդները զրկվելու են այդ վկայականներից։
Եգոր Կարապետյանը նաև զգուշացրեց, որ եթե նախկինում նման դեպքեր եղել են, ապա համապատասխան ծառայությունները զբաղվել են, և համապատասխան մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու, իսկ այդ մարդիկ էլ կզրկվեն վարորդական իրավունքներից: