Աշխարհ

Հայաստանում ավիաչվերթների սպասարկումը կդառնա ավելի մատչելի

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ավիաչվերթների սպասարկումն ավելի հեշտ և մատչելի կդառնա։

Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Կառավարությունը որոշում է կայացրել օդանավակայանում գործող երկու մասնավոր ընկերությունները` «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›» պետական ձեռնարկությունները միացնել իրար։

Այսինքն վերացվելու է հավելյալ վճարների հարցը, և ստեղծվելու է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող կառույց:

Կազմակերպությունն այսօր մեկ ուղևորի հաշվարկով 30 հազար դրամ է վճարում օդերևութաբանական կանխատեսման համար։ Տոմսի գնի մեջ այդ գումարը կարող է կազմել մինչև 30-35%։ Այժմ արդեն դրա համար առանձին չեն վճարի։

Կիսվեք էջում