Մամուլ

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նրա խոսքով՝ պարգևատրման առաջարկությունը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Պատգամավորը հրապարակմամբ հայտնել է պարգևատրման մասին՝ առանց հավելյալ մանրամասների։

Կիսվեք ձեր էջում