Մամուլ

Ի՞նչ տեսք ուներ «Մացեմածիկայի ժամին գրատախտակին գնացած» ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը

Blognews-ը հրապարակել է Արաքսյա Վարդանյանի լուսանկարները՝ մինչ պլաստիկ վիրահատությունները։

Հիշեցնենք, որ իր «սկանդալային» ելույթով հայտնի դարձած ՔՊ-ականը «Քաղաքացիական պայմանագիր» է մտել Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունից հետո. նա 2021-ին ԱԺ ընտրություններին մասնակցում է այդ կուսակցության ընտրացուցակով։

Վարդանյանի շուրջ աղմուկը սկսվեց սեպտեմբերի 16-ին՝ նրա առաջին ելույթից հետո։

Պատգամավորը, անդրադառնալով դպրոցական տարիներին, պատմել էր, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակի գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանար կավիճը բռնել և խնդիր լուծել։ Միաժամանակ օգտագործել էր նաև «գրատախտակի գնալ» ձևակերպումը։

Ելույթի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անգամ նրան հորդորել էր խոսել օրակարգային թեմայից, ինչին Վարդանյանը պատասխանել էր, որ սա իր առաջին ելույթն է և «ներելի է»։

araksya vardanyan
araksya vardanyan 1
Կիսվեք ձեր էջում