Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։
Այս մասին Bavnews–ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Գրիգորյանն Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանից Բաքու է թռել FlyOne ավիաընկերության Gulfstream G450 ինքնաթիռը։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։
Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։


