«Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք». Փաշինյանը չլսեց Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին
«Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող և հացադուլ հայտարարող այն մայրերի և կանանց հետ, որոնք իրենց զոհված որդիների և ամուսինների համար փոխհատուցում ստանալ պահանջ ունեն։
Երբ Փաշինյանը զրուցում էր նրանց հետ և փորձում էր փոխհամաձայնության գալ, այդ ժամանակ վարչապետին մոտեցավ մի քաղաքացի։ Նիկոլ Փաշինյանը նրան հարցրեց.
«Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք, ինչի՞ չեք վաճառել մինչ 2018-ը իր ունեցվածքը, թրերը և այլ բաները: Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ հիմա բան ասեք»:
Մայրերի և այրիների հետ զրույցից հետո Փաշինյանը մտավ կառավարության շենք և նրան մոտեցավ մի քաղաքացի, ով նրանից վիրահատության գումար խնդրեց։ Վարչապետն խոստացավ, որ անձամբ կվճարի վիրահատության և բուժման համար պահանջվող գումարի կեսը: