Մամուլ

Խոշոր բացահայտում. «Հայփոստ»-ի աշխատակիցները թոշակներ են յուրացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների գործողությունների մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Անահիտ Կլեկչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. հոկտեմբերի 23-ից աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2 փոստային բաժանմունքում որպես փոստատար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակությամբ յուրացրել է թոշակառուներին վճարելու նպատակով իրեն վստահված գումարները` ընդհանուր ՀՀ-ին պատճառելով 1 միլիոն 220 հազար դրամ գումարի գույքային վնաս:

dram

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, իսկ ահա նրա գործը քննելու է Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի որդին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվեք էջում