Աշխարհ

Ինչպես մուրացկան եղբայրները միանգամից դարձան միլիոնատերներ

Ինչպես մուրացկան եղբայրները միանգամից դարձան միլիոնատերներ։

Բուդապեշտի մերձակայքում բնակվող 39-ամյա և 41-ամյա անտուն եղբայրները, ովքեր երկար տարիներ փողոցներում մուրացկանությամբ են զբաղվել, դարձել են միլիոնատեր: 

Տարիներ առաջ եղբայրների մայրը լքել է զավակներին: Այնուհետ նրանց մայրը դարձել է Հունգարիայի ամենահարուստ մարդկանցից մեկը: Մահվանից առաջ միլիոնատեր կինը հայտնել է, որ իր միակ ժառանգները երկու որդիներն են:

Հունգարիայի սոցիալական կառույցների աշխատակիցները կապ են հաստատել անտուն եղբայրների հետ և հայտնել, որ շուտով նրանք կստանան մոտ 111 միլիոն եվրո ժառանգությունը:

Կիսվեք էջում