Օգտակար

Ինչպե՞ս չվարակվել COVID-19 կորոնավիրուսով. կարևոր խորհուրդներ

Ինչպե՞ս չվարակվել COVID-19 կորոնավիրուսով. կարևոր խորհուրդներ

COVID-19 կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով. երբ վարակված մարդը փռշտում է կամ հազում, լորձի և թքի մասնիկները, որոնք կան վիրուսում, հայտնվում են օդի մեջ, այնուհետև՝ տարբեր մակերևույթների վրա:

Երբ մարդը դիպչում է աղտոտված մակերեսին, վիրուսը մնում է նրա ձեռքերի վրա, իսկ երբ դիպչում է աչքերին, շուրթերին կամ քթին, վիրուսը հայտնվում է նրա օրգանիզմում:

Այդկերպ կորոնավիրուսով վարակվելու գլխավոր վտանգը դեմքին դիպչելն է: New York Times-ը կիսվել է խորհուրդներով, թե ինչպես կարելի է հնարավորինս հազվադեպ դիպչել դեմքին:

«Այդ սովորությունը կարելի է հեշտության հաղթահարել, քանի որ մենք բոլորս դա անում ենք, և հաճախ անգամ անգիտակցաբար»,- New York Times-ին ասել է Նյու Յորքի համալսարանի դոցենտ, բժիշկ Վանեսա Ռաբեն:

Ձեզ հետ անձեռոցիկներ ունեցեք

Եթե շատ եք ցանկանում քորել դեմքը, քիթը կամ ուղղել ակնոցը, դա կարելի է անել մատով կամ անձեռոցիկի միջոցով: Անձեռոցիկը նաև կարող է անհրաժեշտ լինել, եթե ցանկանաք փռշտալ կամ հազար, այդ պատճառով խորհուրդ է տրվում մշտապես ունենալ այն պայուսակում կամ գրպանում:

Կրեք դիմակներ

Ստենֆորդի բժշկական կենտրոնի պրոֆեսոր, մաշկաբան Ջասթին Կոն առաջարկում է կրել պաշտպանիչ դիմակներ։ «Չնայած դիմակներն այնքան էլ արդյունավետ չեն վիրուսի փոխանցումը կանխարգելելու հարցում՝ նրանք կարող են բավականին օգտակար լինել որպես ֆիզիկական արգելք քթին կամ բերանին դիպչելու դեմ»,-ասում է նա:

Պահեք ախտահանիչ բույրով օճառ կամ լոսյոն

Ախտահայտիչ բույրով օճառի կամ լոսյոնի օգտագործումը նույնպես կարող է օգնել և ախտահանել վարակը։ Բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան Զաչ Սիքորի կարծիքով, եթե նույնիսկ ձեզ մոտ կա օծանելիք, ապա այն նույնպես հանդիսանում է ախտահանիչ միջոց, եթե այլ ելք չունեք։

Կեղտոտ ձեռքերով մի կպեք ձեր դեմքին, քթին, աչքերին և շուրթերին։ Որքան հնարավոր է հաճախ լվացեք ձեռքերը։

Առողջ եղեք։

Կիսվեք էջում