Շոու-բիզնես

Ինձ հրավիրեցին ոստիկանություն. Դիանա Մալենկոն՝ աղմուկ հանած տեսանյութի մասին

Ինձ հրավիրեցին ոստիկանություն. Դիանա Մալենկոն՝ աղմուկ հանած տեսանյութի մասին

Հաղորդավարուհի Դիանա Մալենկոն անդրադարձել է վերջերս համացանցում տարածված տեսանյութին, որտեղ նրան մեղադրում էին «Adjarabet»-ով խաբեություն իրականացնելու մեջ:

Այնտեղ երևում էր, թե ինչպես է հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն, որը վարում էր նշված խաղարկությունը, նախքան պտտվող թմբուկից խաղարկության որևէ մասնակցի տվյալ հանելը ձախ ձեռքը մոտեցնում զգեստին և ուղղում այն:

«Բոլորդ ինձ հարցնում էիք, ինչու՞ որևէ հերքում կամ բացատրություն չեմ տալիս «Աջարաբեթ»-ի խաղարկության տարածված վիդեոյի հետ կապված: Հիմա տալիս եմ` արդեն փաստերով:

malenko ajarabet

Երբ ինձ հրավիրեցին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, ես առաջինն էի, որ ուրախացա այդ առթիվ, որովհետև դա լավագույն տարբերակն էր ապացուցելու անմեղությունս:

Որոշակի իրավական գործողությունների արդյունքում, տեսաձայնագրության ամբողջական՝ խոշորացված պլանով ուսումնասիրությունից հետո, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն արձանագրեց, որ «Աջարաբեթ»-ի խաղարկության ընթացքում որևէ կեղծիք տեղի չի ունեցել:

Նրանք, ովքեր անտեղի զրպարտեցին ինձ բարոյական տեսանկյունից սխալ էին և չտիրապետելով փաստերին անվայել արտահայտություններ հնչեցրեցին իմ հասցեին»։

Կիսվեք էջում