ՄամուլՏեսանյութ

Ընտանիքի 4 անդամի հոգեհանգիստն էր այսօր, պապիկը ևս տարիներ առաջ ավտովթարի զոհ էր դարձել

Նշենք, որ պատահարի հետևանքով մահացել էր 6 քաղաքացի։ Մահացածների թվում են նույն ընտանիքի 4 անդամ։ 5 երեխաներից երկուսը, նրանց հայրը և տատիկը։ Բժիշկները շարունակում են պայքարել 28-ամյա մայրիկի և երեք երեխաների կյանքի համար, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է բավականին ծանր։

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած BMW-ի վարորդը 31 տարեկան Էլամիր Խեչոյանն էր, 5 երեխաների հայր։

Բուժհաստատությունից տեղեկացրեցին, որ Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված հինգ անչափահաս քաղաքացիներից երկուսը հիվանդանոց ընդունվել էին արդեն մահացած։

Մյուս երեք անչափահասների վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը տեղափոխվել է Երևան ավելի վաղ, իսկ երկուսն՝ ավելի ուշ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50-ի սահմանում բախվել էին «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով մահացել է 6 մարդ։

Տեսանյութը ստորև

Կիսվեք ձեր էջում